Ծրագրը առևտրային նպատակներով օգտագործելու համար պետք է գնեք Pro արտոնագիր որը կհեռացնի գովազդը ծրագրից և կտա Ձեզ առաջնային աջակցության հնարավորություն և ավելին։

Եթե ​​ցանկանում եք ունենալ Pro արտոնագրի բոլոր առավելությունները, սակայն չեք պատրաստվում օգտագործել ալբոմները առևտրային նպատակներով, ապա Standard արտոնագիրը լիովին բավարար է՝ առավել ևս, որ նրա գինը շատ ավելի մատչելի է։

Ալբոմի տեղադրությունը

Ձեր ստեղծած ալբոմները պետք է պահեք որևէ տեղ և եթե դեռ չունեք ձեր կայքը, ապա կարող եք դրանք պահել մեզ մոտ։ Մենք առաջարկում ենք հուսալի պահոցներ վեբ ալբոմների համար և ամբողջական ինտեգրում համակարգչային ծրագրի հետ։

Մեր համայնքի կայքը

jalbum.net կայքը պարզապես մի տեղ չէ, որտեղ դուք պահում եք ձեր ալբոմները։ Հետևեք աշխարհի բազմաթիվ լուսանկարիչների օրինակին՝ գնահատեք և մեկնաբանեք այլ մարդկանց ալբոմները, ինչպես նաև ստացեք արձագանք ուրիշներից։ Միացեք Facebook-ով կամ Twitter-ով և կիսվեք ձեր ալբոմներով ձեր ընկերների հետ։

Գնահատեք ալբոմները, ոգեշնչվեք...

Անմիջապես ձեր դիտարկիչից

Չե՞ք ցանկանում բեռնել ծրագիրը։ Առցանց ալբոմի մեր կառուցիչը կարող է առաջարկել ալբոմների դիտում անմիջականորեն դիտարկիչից։ Կարիք չկա տեղակայել ծրագիրը։

Կարգավորեք ձեր պրոֆիլը

Ձեր պրոֆիլի էջը կարգավորելի է։ Վերցրեք արդեն իսկ պատրաստի ձևավորումներից մեկը կամ ստեղծեք ինքներդ։ Ստացեք մասնագիտական տեսք՝ պարզեցված "այցեքարտի" չափով։

Ալբոմների բազմաթիվ նմուշներ

Մարդիկ տարբեր են։ Նմանապես նաև ալբոմները։ Ինչու՞ օգտագործել միայն մեկ ձևավորում, եթե jAlbum-ը առաջարկում է հարյուրավոր շապիկներ՝ կարգավորելի ընտրանքներով։

Բջջային տարբերակը

Ստեղծել ամբողջովին լիարժեք առցանց ալբոմներ iOS ծրագրով։ Ստեղծեք, կիսվեք և դիտեք ալբոմներ՝ անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում։ Համատեղելի է iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի հետ։

Վճարման եղանակները՝

Վճարման եղանակները՝ + many more...